ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ինչո՞ւ են պետական կառույցները փորձում թաքցնել Գեղի գետի աղետը

Ինչո՞ւ են պետական կառույցները փորձում թաքցնել Գեղի գետի աղետը
13.07.2013 | 13:28

Վերջերս համահայկական բնապահպանական ճակատի անդամները Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ նկատել էին, որ մարզի բնությունը բառացիորեն աղետալի վիճակում է: Բնապահպանների ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Ողջի գետը վարարած է և սարսափելի հոտը է գալիս: Հասկացել են, որ ինչ-որ բան է կատարվել: «Ողջի գետի վերևում գտնվում է 40 մլն մ 3 ծավալով Գեղիի պոչամբարը, որի մոտ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որոշել է իր համար ջրամբար սարքել՝ այդ ջուրը կոմբինատի աշխատանքների համար օգտագործելու նպատակով, և ոչ ոք չգիտի՝ թույլտվություն ունի՞, թե՞ ոչ»,-իրենց հայտարարությունում նշել են բնապահպանները: Պարզվել է`վերջիններիս այցի նախորդ օրը վթար է տեղի ունեցել: Պլաստմասե խողովակաշարը մի քանի տեղից պատռվել և ամբողջ գետի ջուրը, որ պետք է առանձնացված հոսեր պոչամբարից, լցվել էր պոչամբարի մեջ և մեծ քանակությամբ:

Ըստ բնապահպանների, մարզում կան բազմաթիվ պոչամբարներ, որոնք, միջազգային չափանիշներին չեն համապատասխանում, առանձնացված չեն բնությունից որևէ ցանկապատով: Գյուղացիները պատմել են, թե ինչպես են իրենք այնտեղ լողացել, անասուններին արածեցրել, ջուր տվել պոչամբարից, ինչը, ի դեպ, շատ վտանգավոր է. «Անգամ ցուցանակներ չկան, այսինքն՝ ամեն կերպ փորձում են այնպես անել, որ մարդիկ չիմանան պոչամբարի վտանգների մասին: Ես երկուսուկես տարի բազմիցս բարձրաձայնել եմ հանքերի, պոչամբարների մասին, բայց երբեք այդքան մոտիկից ականատես չեմ եղել այն աղետին, այն թալանին, որ կատարվում է, երբ մենք քնած ենք»,- ասում է բնապահպան Եղիա Ներսեսյանը:

Նույն օրը, տեղի բնապահպանության և ԱԻՆ աշխատակիցներին տեղեկացվեց վթարի մասին`թե բնապահպանների, թե ԶԼՄ -ների կողմից: Վերջիններս, մեկնելով նշված վայր, հայտարարեցին, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում: Բազմաթիվ ահազանգերը նրանք հերքեցին, հանգիստ խղճով նշելով, որ ոչ մի խնդիր չկա: Մինչդեռ տեղադրված սույն տեսանյութից պարզ է դառնում, որ իրականում շատ լուրջ վթար է տեղի ունեցել, որ պոչամբարի ներքևի մասի խողովակից թունավոր նյութերով ողողված ջուրը լցվում է գետը, որը ինչ-ինչ պատճառներով փորձել են թաքցնել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տեսանյութ

Վթար «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի պոչամբարում, որը փորձում էին թաքցնել
Դիտվել է՝ 5544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ